Լրահոս / Հայտարարություններ
«Հարավային Կովկաս. իրողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով վերապատրաստման ծրագիր աֆրիկյան երկրների դիվանագետների համար
24.11.2026
Նոյեմբերի 9-ից 20-ը ՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայում տեղի ունեցավ «Հարավային Կովկաս. իրողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով վերապատրաստման ծրագիր Աֆրիկյան Միությունից, Բոցվանայից, Եթովպիայից, Էրիտրեայից, Նամիբիայից, Քենիայից, Ռուանդայից, Զիմբաբվեից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանած դիվանագետների համար:
Դասախոսություններով հանդես եկան հայ և օտարազգի փորձագետներ՝ ծրագրի մասնակիցներին ծանոթացնելով տարածաշրջանի իրողություններին:
Վերապատրաստման ծրագիրը ներառեց նաև այցելություններ մշակութային օջախներ:






