Լրահոս / Հայտարարություններ
«Հարավային Կովկաս. իրողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով վերապատրաստման ծրագիր արաբական երկրների կրտսեր դիվանագետների համար
12.10.2026
2026թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 9-ը ՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայում տեղի է ունեցել «Հարավային Կովկաս. իրողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով վերապատրաստման դասընթաց` Սիրիայից, Պաղեստինից, Ալժիրից, ԱՄԷ-ից, Բահրեյնից, Քուվեյթից, Թունիսից, Եգիպտոսից, Մարոկկոյից, Օմանից, Լիբանանից, Իրաքից և Արաբական պետությունների լիգայից ժամանած դիվանագետների մասնակցությամբ:
Ծրագրի շրջանակներում հայ և օտարերկրյա մասնագետները՝ հանդես են եկել դասախոսություններով՝ մասնակիցներին ներկայացնելով Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումները, առկա նոր իրողությունները հաստատված խաղաղության պայմաններում բացված հնարավորություններն ու տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:
Կազմակերպվել են նաև ճանաչողական այցեր, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին:
Դասընթացի ավարտին ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակիցներին հանձնել է վկայականներ՝ հույս հայտնելով, որ դասընթացը նպաստել է Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ նրանց գիտելիքների խորացմանը:






