Լրահոս / Հայտարարություններ
Գրադարանավարի թափուր հաստիք
07.04.2026
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ունի գրադարանավարի թափուր հաստիք:
Գրադարանավարի պարտականություններն են.
- Դիվանագիտական դպրոցի գրադարանի համալրումը, նյութերի գրանցումը, դասակարգումը և համարակալումը,
- ԴԴ էլեկտրոնային կայքի քարտադարանում և այլ էլեկտրոնային շտեմարաններում գրադարանի նյութերի գրանցումը և կանոնավոր թարմացումը,
- ԴԴ գրադարանի նյութերի սկանավորումը և դրանք ԴԴ վեբկայքի ուսանողների պլատֆորմի և այլ էլեկտրոնային շտեմարաններում տեղադրումը,
- շտեմարան-կայքերի թարմացումը,
- ընթերցողներին գրականության տրամադրումը և
- Դպրոցում գործածվող կամ Դպրոցի կողմից թողարկվող նյութերի պատրաստման աշխատանքներին մասնակցությունը:
Թեկնածուներից պահանջվում է.
- Բարձրագույն կրթություն,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- Համակարգչային ժամանակակից ծրագրերի գիտելիքներ:
Միջազգային հարաբերությունների ոլորտում գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն:
Խնդրում ենք կենսագրություններն ուղարկել contact@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեին:
Դիմումների վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 30-ը:






