Լրահոս / Հայտարարություններ
«Դիվանագետների վերապատրաստում» 2025թ. դասընթացի ավարտ
26.12.2025
2025թ. դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» եռամսյա դասընթացի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։
Դասընթացին մասնակցել են արտաքին մրցույթով ԱԳՆ աշխատանքի ընդունված դիվանագետները և ՀՀ պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցները:
Դիվանագիտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Պետրոսյանը վկայականներ հանձնեց մասնակիցներին և շնորհավորեց դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:






