Լրահոս / Հայտարարություններ
«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցների վերապատրաստման դասընթաց
17.04.2025
2025թ. մարտի 31-ից ապրիլի 17-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում անցկացվեց վերապատրաստման դասընթաց նախատեսված «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցների համար: Դասընթացի երեք շաբաթների ընթացքում մասնակիցները խորացրեցին իրենց գիտելիքները «Տնտեսական դիվանագիտություն», «Բանակցային հմտություններ» և «Դիվանագիտական էթիկետ և արարողակարգ» առարկաներից: Դասընթացը վարեցին դիվանագիտական դպրոցի արտերկրի հրավիրյալ դասախոսները:
Դասընթացի ավարտին «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ: