Լրահոս / Հայտարարություններ
Վերապատրաստման ծրագիր Իրաքյան Քուրդիստանի դիվանագետների համար
08.11.2024
2024 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում Իրաքյան Քուրդիստանի տարբեր գերատեսչություններում աշխատող դիվանագետների համար անցկացվեց վերապատրաստման չորրորդ ծրագիրը: Ծրագրի նպատակն էր բարելավել և կատարելագործել մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, կարճ ժամանակահատվածում ներածական գիտելիքներ հաղորդել միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մասին (միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի, միջազգային քաղաքատնտեսության ներածություն և այլն):
Երիտասարդ դիվանագետների համար դասախոսություններ էին կազմակերպվել նաև միջազգային հարաբերությունների ոլորտում ընթացող գլոբալ և տարածաշրջանային իրողությունների, արտաքին քաղաքականության իրականացման տարբեր կողմերի մասին, միջազգային կազմակերպությունների և կառույցների գործունեության, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների վերաբերյալ:
Վերապատրաստման ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելեցին ՀՀ մշակութային կենտրոններ, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Վերապատրաստման ծրագրի ավարտին Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը մասնակիցներին հանձնեց ավարտական վկայականներ: