Լրահոս / Հայտարարություններ
Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Եգիպտոսի դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում
11.09.2024
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, դեսպան Վալիդ Հագագի միջև, որի ընթացքում քննարկվեցին համագործակցության տարբեր ուղղություններին վերաբերող հարցեր: Դիվանագիտության ոլորտում կրթական երկու հաստատությունների միջև տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արսեն Առաքելյանը և Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլը: