Լրահոս / Հայտարարություններ
Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի դասախոսությունը «Արժեքները ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացում» թեմայով դասընթացի շրջանակներում
01.06.2024
Հունիսի 1-ին Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը «Դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների առանձնահատկությունները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի երևանյան գրասենյակի կազմակերպած «Արժեքները ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացում» վերտառությամբ երեք փուլից բաղկացած (մարտ-հունիս, 2024 թ.) դասընթացի ավարտական մասում:
Դասընթացին ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի, ԱԳՆ, ՊՆ և պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հայաստանյան և օտարերկրյա անվանի գիտնականներ, փորձագիտական հանրույթի հեղինակավոր անձինք: Դասընթացին մասնակցեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների, արևելագիտության, ժուռնալիստիկայի, պատմության ֆակուլտետների և այլ բուհերի ուսանողներ, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողներ:
Դեսպան Գաբրիելյանը մասնակցեց նաև դասընթացի վերջում մասնակիցների ավարտական հետազոտական աշխատանքների ներկայացմանը, դրան հաջորդած մասնագիտական քննարկումներին, պատասխանեց արտաքին քաղաքականության, դիվանագիտական ծառայության և Դիվանագիտական դպրոցի մասին ներկաների հարցերին: