Լրահոս / Հայտարարություններ
«Ապակենտրոնացված համագործակցության պատասխանատու աշխատակիցների վերապատրաստման» դասընթաց
28.03.2024
2024 թվականի մարտի 18-ից 28-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում անցկացվեց «Ապակենտրոնացված համագործակցության պատասխանատու աշխատակիցների վերապատրաստման» դասընթացը: Դասընթացի ինը օրերի ընթացքում մասնակիցները խորացրեցին իրենց գիտելիքները «Հաղորդակցութան հմտություններ», «Բանակցային հմտություններ», «Հանրային դիվանագիտություն» և «Դիվանագիտական էթիկետ և արարողակարգ» առարկաներից: Վերապատրաստման դասընթացի մեկ օրը տրամադրվեց «Հանրային դիվանագիտությունը էլեկտրոնային դարաշրջանում. դասեր Հայաստանի համար» խորագրով համաժողովին, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան մի շարք երկրների հանրային դիվանագիտության զարգացման փորձին և հայաստանյան առանձնահատկություններին:
Վերապատրաստման ծրագրի ավարտին Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը մասնակիցներին հանձնեց ավարտական վկայականներ և հույս հայտնեց, որ ծրագիրը կնպաստի ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների գործունեության արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ մասնակիցների միջև հետագա աշխատանքային կապերի խորացմանը: