Լրահոս / Հայտարարություններ
Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Դիվանագիտության էստոնական դպրոցի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում
21.03.2024
Մարտի 21-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Դիվանագիտության էստոնական դպրոցի տնօրեն պարոն Էկե Նոմի միջև: Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում երկու կրթօջախների միջև տեղի ունեցավ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
Կողմերը քննարկեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Դիվանագիտության էստոնական դպրոցի միջև առկա համագործակցության խորացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Այնուհետև պարոն Նոմը հանդիպեց Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և ԱԳՆ դիվանագետների հետ, խոսեց Դիվանագիտության էստոնական դպրոցի գործունեության և Էստոնիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին։