Լրահոս / Հայտարարություններ
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ռումինիայի դիվանագիտական ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում
18.09.2023
Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Ռումինական դիվանագիտական ինստիտուտի գլխավոր տնօրեն տիկին Լիլիանա Պոպեսկու-Բիրլանի միջև:
Կողմերը քննարկեցին երկու հաստատությունների միջև համագործակցության զարգացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը և Հայաստանում Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուն:
Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Ռումինական դիվանագիտական ինստիտուտի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
Հուշագրի ստորագրմանը հաջորդեց տիկին Պոպեսկու-Բիրլանի հանդիպումը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և դիվանագետների հետ:
Ռումինական դիվանագիտական ինստիտուտի գլխավոր տնօրենի այցի շրջանակներում կազմակերպվեցին այցելություններ Մատենադարան և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: