Դպրոցի հյուրերը

Ջավահարլալ Ներուի անվան համալսարանի դոցենտ Ամիթաբ Սինգհ

06.03.2019

Կից լուսանկարներ

Ամիթաբ Սինգհը Դիվանագիտական դպրոցում

Ամիթաբ Սինգհը Դիվանագիտական դպրոցում

 

Ամբողջ ալբոմ »

Մարտի 6-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հնդկաստանի Ջավահարլալ Ներուի անվան համալսարանի դոցենտ Ամիթաբ Սինգհին, ով հանդես եկավ դասախոսությամբ ԱԳՆ դիվանագետների համար։ Պրոֆեսոր Սինգհը ներկաներին ծանոթացրեց Հնդկաստանի պատմության հիմնական դրվագներին, անկախ Հնդկաստանի կայացմանը, էթնիկ և կրոնական առանձնահատկութուններին,  հայ-հնդկական կապերին և Հնդկաստանում հայկական հետքին։ Ելույթի ներածական մասի ավարտից հետո մասնակիցների միջև ծավալվեց քննարկում, որի ընթացքում պրոֆեսոր Սինգհը պատասխանեց մասնակիցների միջազգային կազմակերպություններում Հնդկաստանի անդամակցությանը, տարբեր տարածաշրջանային և գլոբալ գործընթացներում Հնդկաստանի ներգրավվածությանը և այլ հարցերին։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ