Դպրոցի հյուրերը

Պրոֆեսոր Նիկոլաս Քալը Դիվանագիտական դպրոցում

27.09.2018

Կից լուսանկարներ

Պրոֆեսոր Նիկոլաս Քալը Դիվանագիտական դպրոցում

Պրոֆեսոր Նիկոլաս Քալը Դիվանագիտական դպրոցում

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցների համար Դիվանագիտական դպրոցի հրավերով «Սփյուռքից դեպի թվայնացում. հանրային դիվանագիտություն փոքր երկրների համար» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Հարավային Կարոլինայի համալսարանի հանրային դիվանագիտության մագիստրոսական ծրագրի հիմնադիր տնօրեն, «Վայրերի բրենդինգը և հանրային դիվանագիտությունը» ամսագրի խմբագիր, Պատմության և մեդիայի միջազգային ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Նիկոլաս Քալը։

Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը շեշտեց նման հանդիպումների կարևորությունը պետական համակարգի աշխատակիցների համար, քանի որ հանրային դիվանագիտությունը բոլորի ամենօրյա աշխատանքի կարևոր մասն է։

Պրոֆեսոր Քալը խոսեց հանրային դիվանագիտության, որպես փափուկ ուժի կիրառական և կարևոր բաղադրիչի, դրա առանձնահատկությունների, դերի և նշանակության մասին, մասնավորապես կարևորելով այն որպես գործիք փոքր պետությունների համար: Նա անդրադարձավ նաև Սփյուռքի դերակատարությանը և մասնակցությանը հանրային դիվանագիտության մեջ՝ դիտարկելով այն որպես մեծ ռեսուրս այս ոլորտում դրական արդյունքներ գրանցելու համար:

Պատասխանելով մասնակիցների հարցերին պրոֆեսոր Քալը ներկայացրեց հանրային դիվանագիտության կիրառության գործնական առաջարկներ և այդ ոլորտում հաջողած օրինակներ: