Դպրոցի հյուրերը

Չինաստանի դեսպան Թիան Էրլուն

17.07.2018

Կից լուսանկարներ

Չինաստանի դեսպան Թիան Էրլուն

Չինաստանի դեսպան Թիան Էրլուն

 

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 17-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին։ Դեսպանը ունկնդիրների ուշադրության ներկայացրեց Չինաստանի արտաքին քաղաքականության զարգացման հիմնական փուլերը, գերակա ուղղությունները և առանձնահատկությունները, միջազգային հարաբերություններում և առանձին տարածաշրջաններում Չինաստանի վարած քաղաքականության, «Մի գոտի՝ մի ուղի» նախաձեռնության, ԵԱՏՄ հետ հարաբերությունների, ինչպես նաև հայ-չինական երկկողմ հարաբերությունների և Չինաստանի օժանդակությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին։ Դեսպանը պատասխանեց այս և այլ թեմաների վերաբերյալ ունկնդիրների հարցերին։