Դպրոցի հյուրերը

Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթ

17.07.2018

Կից լուսանկարներ

Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթ

Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթ

 

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 17-ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը։ Նա ունկնդիրներին ներկայացրեց Ֆրանսիայի արտաքին գերատեսչության կառուցվածքը և դիվանագիտական ծառայության կարգը, խոսեց Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերակայությունների, հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների մասին։ Դեսպանը պատասխանեց միջազգային և տարածաշրջանային տարբեր զարգացումներին Ֆրանսիայի մասնակցության, աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի և այլ թեմաների շուրջ ունկնդիրների հարցերին։