Դպրոցի հյուրերը

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյան

21.06.2018

Կից լուսանկարներ

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյան

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյան

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 21-ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի և տարածաշրջանի մասին պատմական քարտեզների գիտակ, դրանց և տարածաշրջանի պատմության  մասին մի շարք գրքերի հեղինակ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանը: «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ», «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում», «Հորինված պատմություն» և մի քանի այլ հայտնի գրքերի հեղինակը խոսեց քարտեզագիտության սկզբունքների ու առանձնահատկությունների ինչպես նաև դրանց առանձին տիպերի մասին:  Ռ.Գալիչյանը տարբեր եզակի արխիվային քարտեզների միջոցով ներկայացրեց Հայաստանի դիրքը տարածաշրջանի քարտեզներում պատմության տարբեր ժամանակահատվածներում:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ