Դպրոցի հյուրերը

Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկ

11.06.2018

Կից լուսանկարներ

Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկ

Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկ

 

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 11-ին՝ Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական կապերի հաստատման 25 ամյակի օրը, Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Դեսպան Նազարուկը շնորհավորեց հոբելյանի կապակցությամբ և մաղթեց, որպեսզի ապագա դիվանագետները իրենց ներդրումն ունենան երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ Դեսպանը ունկնդիրներին  ներկայացրեց Բելառուսի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների և հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը։ Նա նաև խոսեց տարբեր միջազգային հարթակներում` մասնավորապես ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում երկու երկրների համագործակցության մասին։ Այնուհետև նա պատասխանեց երկկողմ համագործակցության, տարածաշրջանային խնդիրների և այլ թեմաների վերաբերյալ ունկնդիրների հարցերին:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ