Դպրոցի հյուրերը
Հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ
04.05.2018
Մայիսի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2017-2018 թթ. ծրագրի ունկնդիրների, ինչպես նաև «Դիվանագետների և պետական այլ գերատեսչությունների արտաքին կապերի վարչությունների աշխատակիցների վերապատրաստման» 2018թ. ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում Է․ Նալբանդյանը համառոտ ներկայացրեց հայկական դիվանագիտության ձեռքբերումները և արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները՝ ինչպիսիք են Ղարաբաղյան խնդիր շուրջ զարգացումները, երկկողմ հարաբերությունները տարբեր երկրների հետ, Հայաստանի ներգրավվածությունը տարբեր միջազգային ինտեգրացիոն գործընթացներում և այլն, ապա հանգամանալից պատասխանեց ունկնդիրների հարցերին: