Դպրոցի հյուրերը

Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

13.06.2017

Կից լուսանկարներ

Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Դիվանագիտական դպրոցում

 

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 13-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Դեսպան Շարպանտիեն ներկայացրեց Ֆրանսիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև խոսեց հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին։ Դեսպանը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց 2015 թ. Փարիզում կայացած COP 21 Կլիմայական գագաթնաժողովի շուրջ վերջին զարգացումներին, ապա նաև անդրադարձավ 2018 թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի կողմից նախագահություն ստանձնելու գործընթացին։ Դասախոսության վերջում նա պատասխանեց ունկնդիրների հարցերին։