Դպրոցի հյուրերը
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրով
06.05.2017
Մայիսի 6-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի նախկին համանախագահ, ԼՂ հարցով Ռուսաստաի նախագահի հատուկ նախկին ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին: Դեսպան Կազիմիրովը ներկայացրեց իր համանախագահության տարիներին Մինսկի խմբի գործունեության առանձնահատկությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված համանախագահների ջանքերը և ձեռքբերումները, զինադադարի կնքման գործընթացի մանրամասներ: Դասախոսությանը հաջորդեց հարցուպատասխան: