Դպրոցի հյուրերը

Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանի փոխնախագահ Ջիշենգ Սուն

28.04.2017

Կից լուսանկարներ

Դասախոսություններ Չինաստանի արտաքին քաղաքականության մասին

Դասախոսություններ Չինաստանի արտաքին քաղաքականության մասին

 

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 27-ին և 28-ին Դիվանագիտական դպրոցում դասախոսություններով հանդես եկավ Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանի փոխնախագահ Ջիշենգ Սունը: Պրոֆեսոր Սունը Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրների համար դասախոսություններ կարդաց «Ժամանակակից Չինաստանի պատմական հիմքերը» և «Չինաստանի արտաքին քաղաքականություն» թեմաներով։ Դասախոսությունների ընթացքում տիկին Սունը ներկայացրեց ժամանակակից Չինաստանի կայացման պատմությունը,  արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները և պատասխանեց  ունկնդիրների բազմաթիվ հարցերին։