Դպրոցի հյուրերը

Թուրքմենստանի դեսպան Մուհամետնիյազ Մաշալով

27.11.2015

Կից լուսանկարներ

Թուրքմենստանի դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովը Դիվանագիտական դպրոցում

Թուրքմենստանի դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովը Դիվանագիտական դպրոցում

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 27-ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը: Դեսպան Մաշալովը ներկայացրեց Թուրքմենստանի արտաքին քաղաքականության հիմնադրույթները, Թուրքմենստանի չեզոքության քաղաքականության սկզբունքները` անդրադառնալով չեզոքության հռչակման 20 տարիների ընթացքում արձանագրված հաջողություններին: Դեսպանը խոսեց նաև հայ-թուրքմենական հարաբերությունների մասին և պատասխանեց ունկնդիրների հարցերին: