Դպրոցի հյուրերը

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան

24.11.2015

Կից լուսանկարներ

Հասմիկ Պողոսյանի դասախոսությունը Դիվանագիտական դպրոցում

Հասմիկ Պողոսյանի դասախոսությունը Դիվանագիտական դպրոցում

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 24-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: ԴԴ ունկնդիրների հետ տարեկան ավանդական հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրեց մշակութային քաղաքականության ոլորտում ՀՀ կառավարության գերակայությունները և առկա խնդիրները, մշակույթի նախարարության դերը ՀՀ մշակութային դիվանագիտության իրականացման գործում: Նախարարը պատասխանեց ունկնդիրների բազմաթիվ հարցերին Հայաստանում և արտերկրում գտնվող հայկական մշակութային հուշարձանների և առհասարակ մշակութային ժառանգության պահպանության, որոշ երկրների կողմից մշակույթի քաղաքականացման երևույթի և մշակույթի ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ