Դպրոցի հյուրերը

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյան

11.11.2015

Կից լուսանկարներ

Ռուբեն Գալիչյանը Դիվանագիտական դպրոցում

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 11-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանի և տարածաշրջանի մասին պատմական քարտեզների գիտակ, դրանց մասին և տարածաշրջանի պատմության հակասող տեսակետների մասին մի շարք գրքերի հեղինակ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանին: «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ», «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում», «Հորինված պատմություն» և մի քանի այլ հայտնի գրքերի հեղինակը ներկայացրեց մարդկության պատմության ընթացքում կիրառված քարտեզների ստեղծման սկզբունքներն ու առանձնահատկությունները, դրանց կրած փոփոխությունները և դրանց առանձին տիպերը:  Ռ.Գալիչյանը տարբեր եզակի արխիվային քարտեզների միջոցով ներկայացրեց Հայաստանի դիրքը տարածաշրջանի քարտեզներում պատմության տարբեր ժամանակահատվածներում, ինչպես նաև վեր հանեց որոշ երկրների կողմից պատմության կեղծման փորձերի ստահոդ լինելը:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ