Դպրոցի հյուրերը

17.07.2018 • Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթ

Հուլիսի 17-ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը։ Նա ունկնդիրներին ներկայացրեց Ֆրանսիայի արտաքին գերատեսչության կառուցվածքը և դիվանագիտական ծառայության կարգը, խոսեց Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերակայությունների, հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների մասին։ Դեսպանը պատասխանեց միջազգային և տարածաշրջանային տարբեր զարգացումներին Ֆրանսիայի մասնակցության, աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի և այլ թեմաների շուրջ ունկնդիրների հարցերին։

17.07.2018 • Չինաստանի դեսպան Թիան Էրլուն

Հուլիսի 17-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին։ Դեսպանը ունկնդիրների ուշադրության ներկայացրեց Չինաստանի արտաքին քաղաքականության զարգացման հիմնական փուլերը, գերակա ուղղությունները և առանձնահատկությունները, միջազգային հարաբերություններում և առանձին տարածաշրջաններում Չինաստանի վարած քաղաքականության, «Մի գոտի՝ մի ուղի» նախաձեռնության, ԵԱՏՄ հետ հարաբերությունների, ինչպես նաև հայ-չինական երկկողմ հարաբերությունների և Չինաստանի օժանդակությամբ Հայաստանում...