Դպրոցի հյուրերը

13.07.2018 • ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի

Հուլիսի 13-ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Դեսպան Սվիտալսկին խոսեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո երկու կողմերի համագործակցության, ԵՄ մուտքի վիզայի ազատականացման հնարավորության, ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերի, ԵՄ ընդլայման հետագա հնարավորությունների, Բրեքսիտի, ԵՄ անդամ, ինչպես նաև ԵՄ և ոչ անդամ տարբեր երկրների միջև հարաբերությունների և ունկնդիրներին հետաքրքրող այլ հարցերի շուրջ։