Դպրոցի հյուրերը

26.06.2018 • Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմ

Հունիսի 26-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին։ Դեսպանը ունկնդիրներին ներկայացրեց  Սիրիայում տիրող իրավիճակը և ճգնաժամի պատմությունը, հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների զարգացման ներկայիս տեմպերը՝ կարևորելով Հայաստանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը։