Դպրոցի հյուրերը

07.06.2018 • Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվան

Հունիսի 7-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվա ն ին։ Դեսպանը ունկնդիրներին ներկայացրեց Հնդկաստանի արտաքին քաղաքականության ներկայիս գերակայությունները , տարածաշրջանում Հնդկաստանի վարած քաղաքականությունը , հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները , ինչպես նաև խոսեց Հնդկաստանի արտաքին քաղաքականության նվաճումների և Հնդկաստանի բազմազգ և բազմալեզու բնակչությանը դրանց մասին իրազեկելու Հնդկաստանի կառավարության ջանքերի մասին, ապա պատասխանեց ունկնդիրների...

07.06.2018 • Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասեր

Հունիսի 7-ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասերը: Դեսպան Գասերը ունկնդիրներին ներկայացրեց Շվեյցարիայի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները, ինչպես նաև հանգամանալից խոսեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ, հատկապես տնտեսական, հարաբերությունների ներկա մակարդակի և համագործակցությունը խորացնելու հնարավորությունների մասին։ Վերջում նա պատասխանեց ունկնդիրների հարցերին։