Դպրոցի հյուրերը

30.05.2018 • Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Աժեմար Մենդոսա դե Սանկտոսը Դիվանագիտական դպրոցում

Մայիսի 30-ին Դիվանագիտական դպրոցում դասախությամբ հանդես եկավ Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Աժեմար Մենդոսա դե Սանկտոս ը : Դեսպանը մանրամասն ներկայացրեց Բրազիլիայի արտաքին քաղաքականության գերակայությունները, Բրազիլիայի ներգրավվածությունը տարբեր միջազգային գործընթացներում, ինչպես նաև խոսեց հայ-բրազիլական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակի մասին։ Դասախոսության վերջում նա պատասխանեց ունկնդիրների հարցերին։