Դպրոցի հյուրերը

13.07.2017 • Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրո

Հուլիսի 13-ին Դիվանագիտական դպրոցում դասախությամբ հանդես եկավ Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն: Դեսպանը ներկայացրեց Բրազիլիայի արտաքին քաղաքականության առջև ծառացած մարտահրավերները,  խոսեց հայ-բրազիլական հարաբերությունների մասին։ Դասախոսության վերջում նա պատասխանեց ունկնդիրների հարցերին։

13.07.2017 • Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասեր

Հուլիսի 13-ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասերը: Դեսպան Գասերը հանգամանալից ներկայացրեց իր երկրի կառուցվածքը և Շվեյցարիայի չեզոքության սկզբունքից բխող արտաքին քաղաքականության յուրահատկությունները, ինչպես նաև հայ-շվեյցարիական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը։ Վերջում նա պատասխանեց ունկնդիրների հարցերին։