Դպրոցի հյուրերը

11.07.2017 • Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվան

Հուլիսի 11-ին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների համար դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը ։ Դեսպանը ունկնդիրներին ներկայացրեց Հնդկաստանի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները, Հնդկաստանի հարաբերությունները հարևանների հետ, հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը, երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը, պատասխանեց ունկնդիրների հարցերին։