Դպրոցի հյուրերը

06.07.2017 • Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

Հուլիսի 6-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալել էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Նախարարը հակիրճ ներկայացրեց հայկական սփյուռքի ձևավորման գործընթացը, հայկական սփյուռքի առաջ ծառացած ներկայիս խնդիրները, Սփյուռքի նախարարության գործունեության նպատակները և իրականացվող միջոցառումները, որից հետո պատասխանեց ունկնդիրների հարցերին: Ունկնդիրները դիտեցին նաև Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեսահոլովակ:

06.07.2017 • Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիա

Հուլիսի 6-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային : Դեսպան Ուրրիոլաբեիտիան ներկայացրեց Արգենտինայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև խոսեց հայ-արգենտինական հարաբերությունների մասին։ Դասախոսության վերջում նա պատասխանեց ունկնդիրների հարցերին։