Դպրոցի հյուրերը

04.07.2017 • Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկ

Հուլիսի 4-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին: Դեսպանը ներկայացրեց Բելառուսի արտաքին քաղաքականության հիմնական առանձնահատկությունները և հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը, ինչպես նաև խոսեց երկու երկրների համագործակցության մասին միջազգային այնպիսի կազմակերպություններում, մասնավորապես ՀԱՊԿ-ը և ԵՏՄ-ն։ Այնուհետև նա պատասխանեց երկկողմ համագործակցության, տարածաշրջանային խնդիրների և այլ թեմաների վերաբերյալ ունկնդիրների հարցերին: