Դպրոցի հյուրերը

28.06.2017 • Հունաստանի դեսպան Նաֆսկիա Նենսի Եվա Վրայիլա

Հունիսի 28-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսկիա Նենսի Եվա Վրայիլային։ Դեսպանը ունկնդիրներին ծանոթացրեց Հունաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկություններին, խոսեց հայ-հունական երկկողմ հարաբերությունների և փոխհամագործակցության ներկայիս մակարդակի մասին, պատասխանեց իր երկրի, ինչպես նաև տարածաշրջանի մասին ունկնդիրների հարցերին։