Դպրոցի հյուրերը

27.06.2017 • Չեխիայի դեսպան Պետր Միկիսկա

Հունիսի 27-ին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների համար դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան։ Դեսպանը ունկնդիրներին ներկայացրեց Չեխիայի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները, հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը, երկու երկրների միջև   առևտրատնտեսական համագործակցությունը, պատասխանեց ունկնդիրների հարցերին։