Դպրոցի հյուրերը

12.06.2017 • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրա

Հունիսի 12-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային։ Վերջինս ունկնդիրներին ներկայացրեց ՆԱՏՕ-ի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերները, ՆԱՏՕ-ի գործունեությունը տարածաշրջանում, իսկ Հայաստան-ՆԱՏՕ փոխհամագործակցության շրջանակներում՝ նաև հայ խաղաղապահների գործունեությունը։            Դասախոսությունից հետո նա պատասխանեց ունկնդիրների բազմաթիվ հարցերին: