Դպրոցի հյուրերը

07.06.2017 • Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկիի

Հունիս ի 7-ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի Նովակովսկին: Դեսպան Նովակովսկին մանրամասն ներկայացրեց Լեհաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները , հայ-լեհական երկկողմ հարաբերությունների պատմությունն ու ներկա մակարդակը, ինչպես նաև միջազգային հարաբերությունների մի շարք խնդիրների վերաբերյալ Լեհաստանի դիրքորոշումը: