Դպրոցի հյուրերը

06.06.2017 • ԱՄԷ դեսպան Ջասիմ ալ Քասիմի

Հունիսի 6-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ ալ Քասիմիին : Դեսպան ը ներկայացրեց ԱՄԷ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և հայ-էմիրաթական հարաբերությունների ներկայիս մակարդակը : Այնուհետև նա պատասխանեց երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների, իսլամի, ծայրահեղականության և այլ թեմաների վերաբերյալ ունկնդիրների հարցերին: