Դպրոցի հյուրերը

04.12.2015 • ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

Դեկտեմբերի 4-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալել էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Նախարարը ներկայացրեց սփյուռքի` որպես երևույթի ծագումը, հայկական սփյուռքի ձևավորման փուլերը և այսօրվա հայկական սփյուռքի խնդիրները, Սփյուռքի նախարարության գործունեության նպատակները և իրականացվող միջոցառումները, որից հետո պատասխանեց ունկնդիրների հարցերին: Ունկնդիրները դիտեցին նաև Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեսահոլովակ: