Դպրոցի հյուրերը

02.04.2024 • Հնդկաստանի Observer Research Foundation-ի նախագահ Սամիր Սարան

Ապրիլի 2-ին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և ԱԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների համար «Աշխարհակարգ. հայացք Հնդկաստանից» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Observer Research Foundation-ի նախագահ, «Raisina Dialogue» աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության առաջատար հարթակի ղեկավար Սամիր Սարանը: Հանդիպմանը բանախոսն անդրադարձավ ժամանակակից փոփոխվող աշխարհակարգին և դիվանագիտության նոր մարտահրավերներին առնչվող հիմնահարցերին, պատասխանեց ներկաների հարցերին:

19.01.2024 • Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա

Հունվարի 19-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով փոխտեղակալ Խավիեր Կոլոմինային: Վերջինս ԱԳՆ դիվանագետներին և Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրեց ՆԱՏՕ-ի առջև ներկայումս ծառացած մարտահրավերները, ՆԱՏՕ-ի գործունեությունը տարածաշրջանում, համագործակցությունը Հայաստանի հետ և պատասխանեց ներկաների հարցերին:

18.07.2023 • Քարտեզագետ Ռուբեն Գալչյան

Հուլիսի 18-ին Դիվանագիտական դպրոցում «Հայաստանի սահմանները քարտեզներում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի և տարածաշրջանի մասին պատմական քարտեզների գիտակ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը: Ռ. Գալչյանը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին և ՀՀ ԱԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին ներկայացրեց աշխարհին հայտնի պատմական քարտեզներում մ.թ.ա. 6-րդ դարից մինչև 20-րդ դարի 70-80-ական թվականները Հայաստանի ընդգրկմանը վերաբերող տեղեկություններ և պատասխանեց բազմաթիվ հարցերին:

14.07.2023 • Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտեր

Հուլիսի 14-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին: Դեսպան Ռիխտերը ներկայացրեց Գերմանիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խոսեց Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների մասին և պատասխանեց ունկնդիրների հարցերին:

13.07.2023 • ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին

Հուլիսի 13-ին տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինի հետ: Դեսպան Քվինը խոսեց ԱՄՆ արտաքին քաղաքականության գերակայությունների և Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների մասին: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց ունկնդիրների հարցերին:

12.07.2023 • Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձե

Հուլիսի 12-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Դեսպան Շարվաշիձեն ներկայացրեց Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները և խոսեց Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների մասին: Հանդիպմանը հաջորդեց ակտիվ հարց ու պատասխան:

12.07.2023 • Ուրուգվայի դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտ

Հուլիսի 12-ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը: Դեսպանն ունկնդիրներին ներկայացրեց Ուրուգվայի արտաքին ծառայության համակարգը և երկրի արտաքին քաղաքականության ռազմավարությունը երկկողմ հարաբերություններում և բազմակողմ հարթակներում: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա սերտ հարաբերություններին:

07.07.2023 • Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհա

Հուլիսի 7-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Դեսպանն ունկնդիրներին ներկայացրեց Հնդկաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները և զարգացման հեռանկարները:

06.07.2023 • Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին

Հուլիսի 6-ին տեղի ունեցավ  « Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն »  դասընթացի ունկնդիրների հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Դեսպան Կոպիրկինը խոսեց Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, աշխարհում ընթացող իրադարձությունների և Հայաստանի հետ հարաբերությունների մասին, ապա պատասխանեց ունկնդիրների հարցերին:

06.07.2023 • Սիրիայի դեսպան Նորա Արիսյան

Հուլիսի 6-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանին: Դեսպանը խոսեց Սիրիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և հայ-սիրիական հարաբերությունների մասին: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց ունկնդիրների հարցերին:

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ