Լրահոս / Հայտարարություններ

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում իրականացված վերապատրաստման ծրագիր Իրաքյան Քուրդիստանի դիվանագետների համար

29.12.2021

Կից լուսանկարներ

Իրաքյան Քուրդիստանի դիվանագետների վերապատրաստման ծրագիր

Իրաքյան Քուրդիստանի դիվանագետների վերապատրաստման ծրագիր

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

2021թ.-ի դեկտեմբերի 18-ից 29-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում Իրաքյան Քուրդիստանի տարբեր գերատեսչություններում աշխատող դիվանագետների համար անցկացվեց վերապատրաստման ծրագիր: Ծրագրի նպատակն էր բարելավել և կատարելագործել մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, կարճ ժամանակահատվածում բազային գիտելիքներ հաղորդել միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մասին (միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի, միջազգային քաղաքատնտեսության ներածություն և այլն):

Երիտասարդ դիվանագետների համար դասախոսություններ էին կազմակերպվել նաև միջազգային հարաբերությունների ոլորտում ընթացող գլոբալ և տարածաշրջանային իրողությունների, արտաքին քաղաքականության իրականացման տարբեր կողմերի մասին, միջազգային կազմակերպությունների և կառույցների գործունեության, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների վերաբերյալ:

Վերապատրաստման ծրագիրը կրեց նաև ճանաչողական բնույթ. մասնակիցներն այցելեցին մշակութային տարբեր կենտրոններ՝ մայրաքաղաք Երևանում և դրանից դուրս, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մատենադարան, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և այլ վայրեր:

Վերապատրաստման ծրագրի ավարտին Դիվանագիտական Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը մասնակիցներին հանձնեց ավարտական վկայականներ: Դեսպան Գաբրիելյանը շնորհավորեց մասնակիցներին և հույս հայտնեց, որ ծրագիրը օգտակար կլինի ինչպես դիվանագետների հետագա գործունեության, այնպես էլ Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև հարաբերությունների հետագա խորացման համար:

Ծրագրի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ընձեռնած հնարավորության համար՝ ընդգծելով, որ վերապատրաստման ծրագիրը կարևոր էր ոչ միայն մասնագիտական գիտելիքները հարստացնելու առումով, այլ նաև եզակի հնարավորություն էր ճանաչելու Հայաստանը, ծանոթանալու երկրի պատմությանն ու Հայաստանի մշակութային ժառանգությանը: 

Loading ...

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ