Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցի հրատարակությունների շնորհանդես

14.12.2021

Կից լուսանկարներ

Դիվանագիտական դպրոցի հրատարակությունների շնորհանդես

Դիվանագիտական դպրոցի հրատարակությունների շնորհանդես

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի հրատարակած՝ «Դիվանագիտական դպրոց. վկայություններ», «Պետական արարողակարգ» և «Բանակցությունները բազմակողմ հարթակներում» գրքերի շնորհանդեսը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշեց, որ այս կարճ ժամանակահատվածում Դիվանագիտական դպրոցը կայացել է որպես ինստիտուցիոնալ կառույց և հանդիսանում է ՀՀ դիվանագիտության ձեռքբերումներից մեկը: Վ. Գևորգյանը ողջունեց Դիվանագիտական դպրոցի գրահրատարակչությամբ զբաղվելու նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական: 

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը ներկայացրեց գրքերը և շնորհակալություն հայտնեց հնչեցրած դրվատանքի խոսքերի համար:   

«Բանակցությունները բազմակողմ հարթակներում» գիրքը (hեղինակ՝ Արման Խաչատրյան) վերհանում է բազմակողմ հարթակների առանձնահատկությունները, որոնք կարող են ավելի արդյունավետ դարձնել բանակցությունները: Հեղինակը դա անում է յուրովի, բանակցային գործընթացի նկարագրության իր տարբերվող մոտեցմամբ:

«Պետական արարողակարգ» գրքում (hեղինակ՝ Հովհաննես Վիրաբյան) ներկայացված են արարողակարգի սկզբունքներն ու նրբությունները և ՀՀ պետական արարողակարգի առանձնահատկությունները: Այս գրքերը նախատեսված են միջազգային հարաբերությունների ֆալկուլտետի ուսանողների, սկսնակ դիվանագետների, ինչպես նաև գերատեսչությունների արտաքին կապերի համար պատասխանատու աշխատակիցների համար:

«Դիվանագիտական դպրոց. վկայություններ» գիրքն ամփոփում է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի գործունեությունը հիմնադրումից ի վեր, ներկայացնում դպրոցի նպատակներն ու ձեռքբերումները: Դրանք ներկայացվում են դպրոցի գործունեության շահառուների՝ ուսումնական ծրագրերում ներգրավված դասախոսների, ԱԳՆ համակարգում աշխատող դիվանագետների, ինչպես նաև տարբեր ծրագրերի շրջանավարտների տպավորությունների միջոցով: Գիրքը հայերենով և անգլերենով է:

Շնորհանդեսին մասնակցեցին ԱԳ նախարարության աշխատակիցներ, գերատեսչությունների արտաքին կապերի համար պատասխանատուներ, Դիվանագիտական դպրոցի դասախոսներ, տարբեր ծրագրերի շրջանավարտներ: 

Loading ...

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ