Լրահոս / Հայտարարություններ

«Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդես

11.05.2021

Կից լուսանկարներ

«Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդես

«Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդես

 

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 24-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Վտանգված ժառանգություն Արցախ» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որը կազմակերպվել է ԱԳՆ-ին կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի կողմից։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ բարձրաստիճան այրեր, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, Հայաստան ժամանած օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակություններ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և այլոք:

Ցուցահանդեսին ներկայացված էին Արցախի պատմամշակութային, կրոնական ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարներ, Շուշիում տպագրված գրքեր, Արցախում ստեղծված ձեռագրեր և գորգեր։

Ցուցահանդեսը հիմնված է Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի նկարների վրա և ընդգրկում է նաև լուսանկարներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվից, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից, Մատենադարանից: Ներառվել են նաև Դավիթ Հակոբյանի, Դավիթ Ղահրամանյանի, Լևոն Եպիսկոպոսյանի, Փոլ Մելորի, Սասուն Դանիելյանի, Անուշ Ղավալյանի, Վահրամ Թաթիկյանի և Վլադիմիր Գևորգյանի աշխատանքներից:

Ցուցահանդեսը նախատեսվում է ներկայացնել նաև արտերկրում:

Լրատվամիջոցների անդրադարձը «Վտանգված ժառանգություն Արցախ» ցուցահանդեսին՝ ստորև.

https://armenpress.am/arm/news/1050079.html 

https://armenpress.am/arm/multimedia/slideshows/64600/

https://www.panorama.am/am/news/2021/05/01/%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A5-%D4%B3%D5%A1%D5%A2%D6%80%D5%AB%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6/2495213

https://mediamax.am/am/news/karabakh/43026/?fbclid=IwAR0-HthIs_Ta0jIwU9xkusRoH-P761D5ncN438CoY0DSjDNl5FQkNhhM0KA

https://www.youtube.com/watch?v=dsbXTrRUdJw

https://www.youtube.com/watch?v=zUxmhq2njyw

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ