Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցի 10-ամյակին նվիրված միջոցառում

08.11.2019

Կից լուսանկարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթանում է Դիվանագիտական դպրոցի 10-ամյակին նվիրված մշտական ցուցադրությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթանում է Դիվանագիտական դպրոցի 10-ամյակին նվիրված մշտական ցուցադրությանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի 10-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, տարբեր պետական գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ: Դիվանագիտական դպրոցում շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացան դպրոցի 10-ամյակին նվիրված մշտական ցուցադրությանը: Այնուհետև տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի 2017-18թթ. շրջանավարտների երդմնակալության արարողությունը: ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԳ նախարարի ելույթներից հետո Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը ներկայացրեց Դիվանագիտական դպրոցի ստեղծման և զարգացման պատմությունը:

Կարևորելով պետական մշտական հոգածությունը, ԵՄ, ԵԱՀԿ  և միջազգային այլ կառույցների փորձագետների աջակցությունը դիվանագետների կրթության ու վերապատրաստման սեփական հաստատությունը հիմնելու գործում՝ տնօրենը նշեց, որ Դիվանագիտական դպրոցն ունի արդյունավետ, ժամանակակից և առավել քան մրցունակ կրթական հաստատության հեղինակություն երկրի ներսում և որակյալ և վստահելի գործընկերոջ հեղինակություն արտերկրում: Այդ պատճառով է, որ այսօր Դիվանագիտական դպրոց դասախոսելու են գալիս աշխարհի հեղինակավոր բուհերի դասախոսներ և որպես բանախոսներ են հանդես գալիս միջազգային ճանաչում ունեցող անձինք: Վ. Գաբրիելյանն ընդգծեց, որ այս ամենն իրականություն է դարձել ՀՀ ԱԳՆ շարունակական և հետևողական աջակցության շնորհիվ: Շնորհակալություն հայտնեց նաև իր հետ տարիներ շարունակ աշխատած և աշխատող գործընկերներին:

Վ. Գաբրիելյանը շեշտեց, որ Դիվանագիտական դպրոցի ամենակարևոր արդյունքը ԴԴ շրջանավարտներն են: Դիվանագիտական կադրերի պատրաստման ծրագրի  200-ից ավելի շրջանավարտների մեծ մասը այսօր համալրել են ՀՀ դիվանագիտական ծառայության շարքերը, ոմանք աշխատում են պետական այլ մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում, մասնավոր հատվածում, ղեկավարում են գիտահետազոտական հիմնարկներ, իսկ ավելի քան 250 մասնագետներ ԱԳՆ-ից և ՀՀ պետական այլ գերատեսչություններից անցել են վերապատրաստման դասընթացներ:

Հանդիսության ընթացքում տեղի ունեցավ նաև Դիվանագիտական դպրոցի երկարամյա աշխատակիցներին ՀՀ ԱԳ նախարարի կողմից պարգևատրելու արարողություն:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ