Լրահոս / Հայտարարություններ

Լրագրողների վերապատրաստման դասընթացի ավարտը

24.07.2019

Կից լուսանկարներ

Լրագրողների վերապատրաստման դասընթացի ավարտը

Լրագրողների վերապատրաստման դասընթացի ավարտը

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

 Հուլիսի 24-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում կայացավ արտաքին հարաբերությունների ոլորտը լուսաբանող լրագրողների վերապատրասման դասընթացի 2019թ. ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը: Դասընթացը մեկնարկել էր սթ հուլիսի 10-ին և անց էր կացվում ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության նախաձեռնությամբ և Դիվանագիտական դպրոցի օժանդակությամբ։ Դասընթացի ժամանակ արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաների շուրջ դասախոսություններով հանդես եկան ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և պատասխանատու աշխատակիցները:

Մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեցին  Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը և լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը։ Նրանք շնորհավորեցին մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և հույս հայտնեցին, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն նրանց հետագա աշխատանքում և կնպաստեն նրանց մասնագիտական առաջխաղացմանը։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ