Լրահոս / Հայտարարություններ

Ռեֆերենտի (օգնական) թափուր հաստիք

25.03.2019

Կից լուսանկարներ

Հայաստանի դիվանագիտական դպրոց

Ամբողջ ալբոմ »

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում կա ռեֆերենտի (օգնական) թափուր հաստիք։

Ռեֆերենտի պարտականություններն են.

 

·         Դպրոցի հետ որպես կոնտակտային անձ հանդես գալը, հեռախոսազանգերի պատասխանում

·         Արտգործնախարարության ստորաբաժանումների հետ կապի իրականացում,

·         Նամակների և գրություններ կազմում,

·         Նամակագրության, պարբերականների և այլ նյութերի մուտքի և ելքի կազմակերպում, գրանցում, կատարմանը և վերջնաժամկետներին հետևում,

·         Տնօրենի հանդիպումների կազմակերպում, տնօրենի օրակարգի կազմում և վարում,

·         Ուսումնական այցերի և այլ միջոցառումների կազմակերպում,

·         ԴԴ դասախոսների և հյուրերի այցելությունների կազմակերպում, դիմավորում և ուղեկցում,

·         Ունկնդիրների հաճախումներին հետևում, գրանցում և հաշվառում, ուսանողների հարթակում հայտարարությունների տեղադրում

·         Դասերի և միջոցառումների լուսանկարահանման կազմակերպում և նկարների մշակում,

·         ԴԴ վեբկայքում նյութերի տեղադրում և թարմացում,

·         Ժամանակին և պատշաճ կերպով Տնօրենի կողմից իրեն առաջադրված խնդիրները և իր աշխատանքային պարտականությունները կատարելը։

 

Թեկնածուներից պահանջվում է.

·         Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,

·         Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,

·         Պատասխանատվության և էթիկայի զգացում,

·         Հաղորդակցության հմտությունների տիրապետում և կոնֆլիկտային իրավիճակներ կառավարելու ունակություն,

·         Համակարգչային ժամանակակից ծրագրերի գիտելիքներ,

·         Ծրագրերի իրականացման և միջոցառումների կազմակերպման աշխատանքային փորձ, ինչպես նաև միջազգային հարաբերությունների և հարակից ոլորտներում կրթություն ունեցող անձանց կտրվի առավելություն:

 

Խնդրում ենք կենսագրությունները ուղարկել contact@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեով։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 2-ը։

 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ