Լրահոս / Հայտարարություններ

Ուսումնական ծրագրերը համակարգող մասնագետի թափուր հաստիք

22.02.2019

Կից լուսանկարներ

Հայաստանի դիվանագիտական դպրոց

Ամբողջ ալբոմ »

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ունի ուսումնական ծրագրերը համակարգող մասնագետի կարիք:

Ուսումնական ծրագրերը համակարգող մասնագետի պարտականություններն են.

·         ԴԴ դասընթացների կազմակերպում.

o դասախոսների ընտրություն, ուսումնական ծրագրերի՝ ԴԴ պահանջներին համապատասխանեցում,  դասախոսների հետ բանակցություններ և պայմանագրային հարաբերությունների հաստատում,

o   ԴԴ մասնագիտական էլեկտրոնային շտեմարանների սպասարկում,

o դասերի իրականացման վերահսկում՝ որակի և ուսումնական ծրագրերին համապատասխանության ստուգում,

o   քննական հարցաշարերի կազմում,

o   ավարտական ցուցակների և ունկնդիրների վերաբերյալ ամփոփիչ վերլուծականների պատրաստում,

o   դասախոսների գնահատման կազմակերպում և ամփոփում,

o  դասախոսների պայմանագրերի, կատարողական թերթիկների և այլ փաստաթղթերի կազմում,

·         ուսումնական այցերի կազմակերպում,

·     արտերկրի բուհերի հետ  կապի պահպանում, համատեղ ծրագրերի մշակում և իրականացում,

·         ԴԴ հաշվետվությունների և գրությունների կազմում,

·         ԴԴ միջոցառումների կազմակերպում և իրականացում,

·  Շրջանավարտների հետ կապի պահպանում և համապատասխան տվյալների թարմացում:

Թեկնածուներից պահանջվում է.

· մագիստրոսի որակավորում քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, կրթության կառավարում, օտար լեզուներ և հարակից  ոլորտներում,

·         ծրագրերի իրականացման և միջոցառումների կազմակերպման փորձ,

·         հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,

·         սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,

·         պատասխանատվության և էթիկայի զգացում,

·  հաղորդակցության հմտությունների տիրապետում և կոնֆլիկտային իրավիճակներ կառավարելու ունակություն,

·         համակարգչային ժամանակակից ծրագրերի գիտելիքներ:

Կրթական հաստատություններում աշխատանքային փորձ ունեցող անձանց կտրվի առավելություն:

Խնդրում ենք կենսագրությունները ուղարկել contact@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեով։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 1-ը։