Լրահոս / Հայտարարություններ

Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի սաների այցը Դիվանագիտական դպրոց

19.02.2019

Կից լուսանկարներ

Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի սաների այցը Դիվանագիտական դպրոց

Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի սաների այցը Դիվանագիտական դպրոց

 

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 19-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի «Պատանի դիվանագետ» և «Պատանի իրավաբան» դպրոցների սաներին: Ողջունելով աշակերտներին, դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը գովելի համարեց վաղ տարիքից դիվանագիտությամբ և իրավաբանությամբ հետաքրքրվելը և հույս հայտնեց, որ Դիվանագիտական դպրոց այցը պատասխան կտա շատ հարցերի և կօգնի նրանց որոշում կայացնել ապագա մասնագիտության վերջնական ընտրության հարցում։ Հարց ու պատասխանի ձևաչափով ընթացած հանդիպմանը տնօրենը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Դիվանագիտական դպրոցի կառուցվածքին և ընդունելության կարգին, դիվանագիտական ծառայության նրբություններին, Հայաստանի դիվանագիտական ծառայության առանձնահատկություններին, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մի շարք այլ թեմաների։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ