Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցի տնօրենը մասնակցեց դիվանագիտական ակադեմիաների և տնօրենների ամենամյա հավաքին

01.10.2018

Կից լուսանկարներ

Դիվանագիտական կրթության 45-րդ ֆորում

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 19-23-ը Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը Վաշինգտոնում մասնակցեց Դիվանագիտական ակադեմիաների և արտաքին հարաբերությունների ինստիտուտների տնօրենների ամենամյա հավաքին՝ Դիվանագիտական կրթության 45-րդ ֆորումին, որին մասնակցում էին 40-ից ավելի երկրների դիվանագիտական կրթության հաստատությունների ղեկավարներ: Այս տարվա հավաքը, որ հյուրընկալել էր ֆորումի երկու մշտական համանախագահներից մեկը՝ Ջորջթաունի համալսարանի՝ դիվանագիտության ուսումնասիրության ինստիտուտը, նվիրված էր դիվանագիտությանը   միջազգային հարաբերությունների ներկա բարդ իրավիճակում և, ինչպես միշտ, դիվանագիտական կրթության ոլորտի արդի զարգացումներին:

ԴԴ տնօրենը ԱՄՆ պետական քարտուղարությունում հանդիպումներ ունեցավ նաև Եվրոպայի և Եվրասիական հարցերի վարչության Կովկասի հարցերով և տարածաշրջանի հակամարտությունների բյուրոյի տնօրեն Ալիսիա Էլիսոնի հետ, ինչպես նաև Արտաքին ծառայության քննական հանձնաժողովի տնօրենի տեղակալ Քոլոմբիա Բարոսեի և նոր կադրերի ընտրության ու դիվանագիտական ծառայության ընդունվելու քննությունները կազմակերպող պատասխանատու անձանց հետ, այցելեց նաև պետքարտուղարության՝ Արտաքին ծառայության ինստիտուտ` քննարկելու հնարավոր համագործակցության հնարավորությունները:

Վ. Գաբրեիլյանը այցելեց նաև նոր հիմնված Վաշինգտոնի միջազգային դիվանագիտական ակադեմիա և հանդիպեց դրա տնօրեն Նիքոլաս Կրալեվի հետ։

Դեսպան Գաբրիելյանը Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարության հրավերով Նյու Յորքում մասնակցեց նաև Հայաստանին նվիրված «Հայաստան» խորհագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, Վաշինգթոնում այցելեց Կոնգրեսի գրադարան և հանդիպեց Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատու աշխատակից Լևոն Ավդալյանի հետ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ