Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցի ուսումնական այցը Ստասբուրգ և Բրյուսել

03.05.2018

Կից լուսանկարներ

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները Եվրոպայի Խորհրդում

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները ՄԻԵԴ-ում

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 22-28-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և աշխատակիցների հերթական ուսումնական այցը Ստրասբուրգում և Բրյուսելում տեղակայված եվրոպական կառույցներ: Ամենամյա ուսումնական այցը Դիվանագիտական դպրոցի ուսումնական ծրագրում ընդգրկվել է 2013 թվականից: Ի լրումն ԵՄ ինստիտուտների և ՆԱՏՕ-ի, այս տարի ուսումնական այցի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան նաև Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Ապրիլի 23-ին Ստրասբուրգում ունկնդիրները այցելեցին Եվրոպայի խորհուրդ, որտեղ մանրամասն ծանոթացան կառույցի գործունեությանը, ինչպես նաև հնարավորություն ունեցան ներկա գտնվելու Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին:

Ապրիլի 24-ին ԴԴ ունկնդիրները այցելեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ լսեցին անփոփ դասախոսություն կառույցի մասին, ինչին հետևեց պահագրգիռ հարց ու պատասխան:

Ապագա դիվանագետներին Ստրասբուրգում ընդունեց նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ՀՀ ներկայացուցչության աշխատանքները և պատասխանելով նրանց բազմաթիվ հարցերին:

Ապրիլի 25-28-ը Բրյուսելում ԴԴ ունկնդիրներն այցելեցին ԵՄ հիմնական կառույցներ` Հանձնաժողով, Խորհուրդ, Արտաքին գործերի ծառայություն և Եվրոպական խորհրդարան: ԵՄ, ինչպես նաև մյուս կառույցներում ունկնդիրների համար կազմակերպվել էին Դիվանագիտական դպրոցում ստացած գիտելիքների հենքի վրա կառուցված դասախոսություններ, որոնց հաջորդեցին հարց ու պատասխաններ:

Բրյուսելում ԴԴ ունկնդիրներն հնարավորություն ունեցան հանդիպել նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ, լսեցին դասախոսություններ ՆԱՏՕ - Հայաստան հարաբերությունների և անվտանգության նոր մարտահրավերների մասին:

Բրյուսելում նույնպես ԴԴ ունկնդիրները հանդիպեցին ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Թաթուլ Մարգարյանը՝ ներկայացնելով ՀՀ ներկայացուցչության և Բելգիայում ՀՀ դեսպանության աշխատանքները և պատասխանելով ունկնդիրների հարցերին:

Բելգիայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև Դիվանագիտական դպրոցի երկարամյա գործընկեր Եվրոպայի քոլեջի Բրյուգեի մասնաճյուղ, որտեղ ծանոթացան Քոլեջի գործունեությանը, ինչպես նաև եղան Վաթերլոյի ճակատամարտի վայրում և Գենտ քաղաքում:

ՀՀ դիվանագիտական դպրոցի այցը ԵՄ և միջազգային կառույցներ ֆինանսավորել էր Եվրոպական Միությունը` ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին ցուցաբերվող օժանդակության ծրագրի շրջանակներում:  

 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ